ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ:
Յուրաքանչյուր օր «Բալիջա» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում են ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումը կատարվում է պայթեցման մեթոդով` գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Վերջին զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտ շրջանի ականազերծման ժամանակ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող է ներգրավված պաթյունավտանգ առարկաների ոչնչացման ամենօրյա աշխատանքներին:
--00—ՄՀ