ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ և Արցախի նախկին նախագահները երեկ հանդիպել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա:
--00--ԱԹ