ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով, փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից:
Էնպես որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»։
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
--00--ԱԹ