ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:
Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրվում է չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
--00—ՄՀ