ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հակոբ Արշակյանին ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:
ՀՀ վարչապետի մեկ այլ առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ Հակոբ Արշակյանը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպից մոտ 2 շաբաթ անց, հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ դեմ է բռնությանը, ԲՏԱ նախարար է նշանակվել Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
--00—ԼՄ