ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:
Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի:
«Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը:
--0--ԿԿ