ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաբարձր անկանխատեսելիություն ունեցողներն են։ Այս կարծիքին է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին չի քննարկում որևէ դաշինքի հնարավորությունը և ընտրություններին կգնա միայնակ։
Ըստ Խաչատրյանի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևոր է, սակայն ընտրությունների որակը կախված է լինելու քաղաքական կամքից։
Խաչատրյանը մտածում է, որ 2018թ․-ից մինչ այսօր իրավիճակ է փոխվել և դա գայթակղություն է վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական լծակներն օգտագործելու համար։
Դրամի արժեզրկման, տնտեսական ակտիվության, համաճարակի, հայ-թուրքական հարաբերությունների և այլ թեմաների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
--0--ԿԿ