ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինվորականների հետ իր հարաբերություններն արդեն կարգավորվել են: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում:
«ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը կարգավորվել է: Բանակը` կառավարության հետ միասին, լիարժեքորեն աշխատում է երկրի անվտանգության ապահովման և ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` ԳՇ մի քանի տասնյակ պաշտոնյաներ հայտարարությամբ էին հանդես եկել` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:
--00--ԱԹ