Իրանի հարվածին սպասելիս. Իսրայելի պաշտպանության նախարարը հավաքել է զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture17

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանի հնարավոր հարձակումից առաջ հավաքել է բանակի հրամանատարությանն ու անվտանգության ծառայությունների ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Զինվորականները քննարկում են այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Իրանն ու նրա դաշնակիցները փորձեն հարվածել Իսրայելին:

--00—ՅՄ