ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափն է ստացել։ Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը։
«Հենց հիմա երկրորդ պատվաստումն եմ արել»,- ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստում,- Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ»։
Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները նույնպես կհետևեն իր օրինակին:
Նախագահը պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել է մարտի 23-ին:
--00—ՄՀ