ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը: Այս մասին ТАСС-ին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե երբ է նախագահը նախատեսում պատվաստվել երկրոդ անգամ:
Պետության ղեկավարն առաջին պատվաստումը ստացել էր մարտի 23-ին: Ընդ որում, Կրեմլից չեն հայտնել, թե որ պատվաստանյութից է օգտվել ՌԴ նախագահը՝ բացատրելով դա նրանով, թե հայրենական արտադրության բոլոր պատվաստանյութերն էլ արդյունավետ են և անվտանգ:
--00—ՄՀ