ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն այցելել են շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Հիշեցնենք, որ պուրակի կառուցման համար կատարվել էին տարածքի նախապատրաստական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով:
--00--ԱԹ