ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:
Ի դեպ, տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:
--00--ԱԹ