ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին։
Ըստ գերատեսչության՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի 14-րդ ռուսական ավտոշարասյունը, որը բաղկացած էր ԿամԱԶ մակնիշի 17 ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 200 տոննա բեռ է (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր) առաքել Քելբաջարի շրջան: Ռուս խաղաղապահների աջակցությամբ 13 ավտոշարասյունով ավելի քան 2400 տոննա բեռ է առաքվել:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի պայմանների հիման վրա:
--00—ԼՄ