ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ադրբեջանական դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմում գերեվարված ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը։
Մկրտչյանին ադրբեջանական իշխանությունը մեղադրում է «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների խոշտանգելու մեջ»:
Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին:
--00—ՄՀ