ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, ինչպես նախորդ ընտրություններում, սակայն կհաղթի»։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալության, ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, «Վալդայ» քննարկումների ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը։
Փորձագետը նշել է նա միայն ձևականորեն է հրաժարական ներկայացնում վարչապետի պաշտոնից, քանի որ նա վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները:
«Մրցակիցների դեմ Փաշինյանի առավելությունններից մեկը փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի» հետ երկխոսություն վարելու կարողությունն է»,- նշել է փորձագետը:
Սակայն վերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ:
--00--ԱՀ