ՔՊ-ն վախեցած է, ամբողջ օրը Սրբազանից է խոսում, եթե նա ազդեցություն չունի, ինչի՞ եք խառնվել իրար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Բագրատ Սրբազանը ցույց տվեց, որ իշխանությունն այլևս աջակցություն չունի։ ՔՊ-ն իր գործերով զբաղվելու փոխարեն ամբողջ օրը Սրբազանից է խոսում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«ՔՊ-ն լկտի բառապաշարով օր ու գիշեր Սրբազանից է խոսում, ինչն իրենց վախերի մասին է խոսում, եթե Սրբազանի ազդեցությունը, վարկանիշը ցածր է, ինչի՞ են ամեն օր նրա մասին խոսում»։ 

Առաքելյանի համոզմամբ, այս օրերին Սրբազանի հանդիպումները բազմաթիվ քաղաքական ուժերի հետ խոսում են այն մասին, որ տարբեր շերտերի մոտ կա համախոհություն գործող իշխանության նկատմամբ դժգոհություն ցուցաբերելու հարցում և շարժումը հաջողելու է։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ