ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Թուրքիայում ազգայնական ուղղվածություն ունեցող և «Գորշ գալերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը քննադատել է մեկ այլ ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությանը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո լռություն պահպանելու մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ազգայնական գործիչը նշել է նաև, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) «դավաճանական» հայտարարությամբ է հանդես եկել ցեղասպանության վերաբերյալ, իսկ վերոնշյալ ուժերը նույնպես «դավաճանական» լռություն են պահպանել։
Էրքան Աքչայը քրդամետ կուսակցությանը մեղադրել է ատելություն տարածելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ։
Նրա խոսքով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը «խոսքները մեկ են արել» և ԱՄՆ-ին, Բայդենին անհրաժեշտ պատասխան տալու փոխարեն Թուրքիայի իշխանություններին են քննադատում։
--00--ԱԹ