ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Երկրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։
Ըստ աղբյուրի՝ հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով զորավարժության արդյունքները, խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։
--00--ԱՀ