ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ հունիսի 21-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են կրակային վարժաձևերի կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման անհատական հմտությունները։
--00--ԱՀ