ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։
Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։
--00--ԱՀ