ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած Շուշի քաղաքում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը:
Վերջինս նաև մեղադրանքներ է ուղղել հայկական կողմին՝ շփման գծում տեղի ունեցած սադրանքներին անդրադառնալով, խոստացել՝ «ադրբեջանցիները կպատասխանեն»:
«Ռուս խաղաղապահները պետք է այնպես անեն, որ դա չկրկնվի: Ադրբեջանը կպաշտպանվի»,- ասել է նա:
Քըլըչը նաև հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս ««Զանգեզուրի միջանցքի» բացման օգտին»:
--00--ԱԹ