ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին օկուպացված Շուշիում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կնքած դաշնակցային հարաբերությունների մասին դեկլարացիան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ըստ դեկլարացիայի, Բաքուն և Անկարան պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ծագած վտանգի դեպքում։
--00--ԿԿ