ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Հարությունյանը ստորագրել է՝
• «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
• ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
• ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
• ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և
• ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները։
--00--ԱԹ