ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Զոմբի թրենդ
Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան)
Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել: Ովքեր չգիտեն, թե ով է եղել
Տիգրան Մեծը, շատ հակիրճ ասեմ` ինքն ահավոր «շատ նախկին…» է:
Տիգրան Մեծը, երբ Հայաստանի տարածքը դարձրեց 300 հազար քառակուսի կիլոմետր (Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով), իսկ գերիշխանության և ազդեցության տարածքը` մոտ 3 մլն քառ. կմ, դրանից մի քանի տարի անց բոլոր թշնամիների հետ պայմանավորվեց, որ ամբողջը հետ է վերադարձնելու(պարզ է` ոչ անհատույց, այսինքն` «ծախել էր…»), այդ թվում` արևմտյան և արևելյան Հայաստանը, Նախիջևանը, Ախալքալակը, Արցախն ու Սյունիքը: Բայց նա էլ չի կարողացել` չի հասցրել հետ հանձնի, որովհետև կյանքից շուտ է հեռացել:
Իրենից հետո եկած «փրկիչները» հերթով բոլոր տարածքները տվել են թշնամիներին: Բայց դե ի՞նչ անեին խեղճերը, որ Տիգրան Մեծն արդեն «ծախել էր…»
Բա՞…
Իսկ դուք այսօրվա համար ընկած մեղավոր եք փնտրում, այ միամիտներ, «վաղու~ց ծախել էին…»:
Պարզապես այս վերջին մնացորդներին թշնամիները դարերով սպասում էին, որ հայ ազգի մի «փրկիչ» գա` նոր հետո հետ վերցնեն Տիգրան Մեծի ծախածի մնացորդները:
Բա՞…
Ասեմ, իմացեք` հենց հիմա էլ էլի «նախկիններն են ծախում…»:
Սրանք ի՞նչ անեն, այս խեղճերը»:
--00—ՄՀ