ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Այս իշխանության օրոք պատերազմ չի լինի, ինչ էլ ուզեն՝ առանց պատերազմի կտան»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա համոզմամբ՝ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Հայաստանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ինքն իր անվտանգության երաշխավորը չէ։
«Բացի դրանից, Հայաստանը դուրս է եկել միջազգային քաղաքական օրակարգից և դադարել է դիտարկվել որպես իրավունքի սուբյեկտ»,-հավելեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ