ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Լեռնային Ղարաբաղում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնության ակցիա է անցկացրել Մարտունու շրջանի մարզկենտրոնի վարչակազմում և երկու դպրոցում:
Շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչներն անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ են հանձնել վարչակազմի ներկայացուցիչներին:
«Այսօր ակցիա է անցկացվել Մարտունու մարզկենտրոնի վարչակազմին ամբողջ գյուղի անխափան էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ կային: Այսօր այդ խնդիրը կլուծվեն», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Նաև, խաղաղապահները մարզկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցերի ընթացքում ուսումնական հաստատությունների բժշկական սենյակներին նվիրել են ֆելդշերական հավաքածուներ և առաջին բուժօգնության պարագաներ, որոնք պարունակում են ամենաանհրաժեշտ դեղերի և վիրակապերի հավաքածուներ:
«Նույն տարածքում երկու դպրոցներում անցկացվել է ակցիա ֆելդշերականհավաքածուների և անհրաժեշտ բժշկական գործիքներ տրամադրման ուղղությամբ», - հավելել է սպան:
--00—ԼՄ