ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող 16 անձ բերման է ենթարկվել։ Այս տեղեկությունը 24news-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 16 անձ Կառավարության մոտից բերվել է ոստիկանություն»,- հայտնում են ոստիկանությունից:
--00--ԱԹ