ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ ոստիկանության բաժանմունքներ են տեղափոխվել ավելի քան 30 մասնակիցներ: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիա են իրականացրել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին:
--00--ԱԹ