ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը:
Տեղեկությունների համար՝ 📞911,101,112, ☎047 94 09 11
--00—ԼՄ