ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական խմբերը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում։ Մասնավորապես, «Պուշկեն յալ» տեղամասում, Ն․ Հոռաթաղ համայնքի տարածքում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Սոս համայնքի դաշտավայրային տարածքում։
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը շարունակում է միաժամանակ ինժեներահետախուզական և հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման գործընթացը։ Օրվա ընթացքում պայթեցունմներ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում։
Հեռ․-911
--00—ԼՄ