ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 գերեվարված հայ զինվորականների: Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
Հայ զինվորականներին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ տարածքների քարտեզների դիմաց:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ փոխանցումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ Թբիլիսիի պաշտոնատար անձանց աջակցությամբ:
Հայկական կողմից դեռ պաշտոնական հաստատում չկա:
--00--ԱԹ