ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ» սահմանող պլանի մշակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի կոմյունիկեն։
«Հաշվի առնելով հաշտության բանակցությունների արագացումը՝ նախագահը պարզաբանել է, որ այսօր պետք է հայեցակարգից անցնենք պլանի՝ անվտանգության վստահության արժանի երաշխիքներ սահմանելու նպատակով, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա հաստատուն և երկարատև խաղաղությունը», - հայտնել են Ֆրանսիայի նախագահական գրասենյակից։
Նաև հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները «չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից»։
Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ:
--00--ԱՀ