ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Բաքվում շարունակվում է շինծու հանցագործությունների համար մեղադրվող 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
«Եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման»,- այս մասին ասել է դատավոր Աֆղան Հաջիևը։
Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։
--00--ԱՀ