ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News
Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, 15,51 կիլոմետր խորությամբ օջախում։
Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում:
Ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում:
--00—ՄՀ