ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Թուրքիայում Ֆեթհիյեի ափի երկայնքով զբոսանավով ճանապարհորդության ժամանակ, Բելչեկիզ լողափից 50 մ հեռավորության վրա, նավ է խորտակվել: Տախտակամածին 38 մարդ է եղել: Վթարի հետևանքով 2 տարեկան տղա է մահացել, ևս երկու մեծահասակ տուժել է։
«Չնայած բժիշկների ջանքերին երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են լրագրողներին։
Նշվում է, որ վթարից հետո շատերն ինքնուրույն հասել են ափ։
--00—ՄՀ