ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում կառուցում է «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր»։
Երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, դրանցից մեկը կգտնվի Կովսականում (Զանգելան): Նա նշել է, որ դրանց կառուցման ավարտը նախատեսվում է հաջորդ տարվա հունվարին։
«Այս տարածքներում մենք նաև միջազգային օդանավակայաններ ենք կառուցում: Ինչպես գիտեք, Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի շինարարությունը շարունակվում է: Ակնկալվում է, որ օդանավակայանը կբացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին»,-ասել է պաշտոնյան:
--00—ՄՀ