ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 8, 24News
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորքերի հնարավոր մուտքի հարցը, ասել է, որ պատասխանն ակնհայտ է:
«Կմտնե՞ն մեր զորքերը Աֆղանստան։ Ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ ղեկավարը Հեռավորարևելյան դաշնային համալսարանում ելույթի ժամանկ։
Միաժամանակ Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի Աֆղանստանից զինյալների հարձակման դեպքում Տաջիկստանին օգնելու հնարավորությունը:
Դիվանագետն ասել է նաև, որ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերումը նշանակում է, որ ԱՄՆ-ն ընդունել է պարտությունը այս երկրում:
Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակման են գնում մեծ քաղաքների դեմ: Երկրում անկայունությունն աճում է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:
--00—ՄՀ