ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Միացյալ Նահանգները մերժել է Հայիթիի խնդրանքը՝ նախագահի սպանությունից հետո անվտանգության ապահովման նպատակով ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters.-ը:
ԱՄՆ-ն մերժել է Հայիթիի խնդրանքը՝ նախագահ Ժովենել Մոիզի՝ ենթադրաբար օտարերկրյա վարձկանների կողմից սպանությունից հետո երկրի գլխավոր ենթակառուցվածքի անվտանգությունն ապահովելու համար զորք հատկացնելու մասին՝ հակառակ այն հանգամանքի, որ նախապես խոստացել էին օգնել հետաքննություն անցկացնել:
Հայիթիի կառավարությունը ռազմական օգնության խնդրանքով դիմել է նաև ՄԱԿ-ին:
--00--ԱԹ