ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։
«Որոշումն ընդունվել է երկրի նախագահի սպանությունից հետո՝ նախարարներ խորհրդի արտահերթի նիստի ավարտին»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել է ստացած վնասվածքներից:
--00--ԱՀ