ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ): Այս մասին հայտնում է minval.az-ը։
Այցելուների թվում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչները:
Այցելուների այցի նպատակն է Շուշի քաղաքում իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ադրբեջանցի ժողովրդի ազգային-մշակութային ժառանգությանը» ծանոթանալը:
--00--ԱՀ