ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ադրբեջանի իշխանությունները շրջագայություններ են կազմակերպում օկուպացված հայկական Շուշի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ շրջագայությունները լինելու են «մեծ վերադարձի քաղաքականության» մի մասը։ Ընդ որում օկուպացված հայկական քաղաք կարող են այցելել 18 տարեկանից բարձր անձինք։
Առաջին տուրիստական ուղևորությունները կիրականացվեն Նովրուզ տոնի նախաշեմին՝ շաբաթական մեկ անգամ՝ սկսած մարտի 18-ից, ինչից հետո նախատեսվում է ավելացնել տուրերի քանակը։
--00—ՅՄ