ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 11, 24News
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել 2019 թ. Վարդավառի տոնումից: Լուսանկարներին կից՝ նա գրել է.
«Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին. Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:
Հետևաբար, նորմալ է և անխուսափելի է ջրվել, ցողվել, ցնցուղվել, թրջվել, ջրել: Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»:
--00--ԱԹ