ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
Դատախազությունը դիմել է ԿԸՀ-ին՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությամբ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նախօրեին նման միջնորդություն էր ներկայացվել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ:
Նշենք, որ այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։
--00--ԿԿ