ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Արևմտյան Գերմանիայում ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 80-ի, կան անհետ կորածներ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Կոբլենցի ոստիկանությունը:
«Մենք վախենում ենք, որ [զոհերի] թիվը կավելանա», - ասել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Նշենք, որ Գերմանիայում մի քանի օր շարունակ հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով փլուզումներ են եղել, վարարել է Ար գետը։ Այս պահին որոնողափրկարական աշխատանքները շարունակվում են, քանի որ դեռ տասնյակ անհետ կորածներ կան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ջրհեղեղի ավերածություններին ու մահերին առնչվող թվերն իր մոտ շոկ են առաջացրել:
--00—ԼՄ