ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի։ Այս մասին հաղորդում է Bild-ը։Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել:
Չորեքշաբթի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։
Շաբաթ երեկոյան Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: Հեղեղումները հասել են Գերմանիայի և Չեխիայի սահման, որոշ բնակավայրերի հետ կտրվել է երկաթուղային կապը։
--00--ԱՀ