ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասի հայտնում է Die Welt պարբերականը։
Ըստ պարբերականի՝ ջրհեղեղի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային հողերում և 60 մարդ Ռեյնալդ Պֆալցիում։
Անհետ կորած է շուրջ 1.3 հազար մարդ: Չորեքշաբթի գիշերը Ռեյնլանդ-Պֆալցիեի և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի հողերում սկսված ջրհեղեղը հանգեցրել է ամբողջ բնակավայրերի հեղեղման, կամուրջների և ճանապարհների ավերման և էլեկտրահաղորդման գծերի խզման:
--00—ՄՀ