ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 17, 24News
Հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ․ Էմին փողոցի թիվ 123 հասցեի մոտ կայանված Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Տիգրան Ալեքսանայնին։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի փորձաքննություն կատարելուց հետո։
--00—ՄՀ