ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա միջև: Քննարկվել է նաև ԼՂ հարցով խաղաղ պայմանավորվածությունների ապագան, որ խախտման վտանգի տակ են: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Բաքվին զայրացրել են Եվրամիության՝ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդի գործառույթը ստանձնելու փորձերը: Նրանք կարծում են, որ դա ստիպում է Երևանին վերանայել ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Պարբերականի տեղեկացված ադրբեջանական աղբյուրը հայտնել է, որ «փորձ է արվում Բաքվին սադրել դիմել ծայրահեղ քայլերի և ռուսական զորքի ներքաշման, ուստի այս կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել Պուտինի ու Ալիևի միջև դիրքորոշումների հստակեցման»:
Մինչև ՌԴ և Ադրբեջանի նախագահներն ամեն կերպ վճռականություն են ցուցաբերում հակամարտության կարգավորման ուղուց չշեղվելու, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով ավելի է հիշեցնում նախորդ տարվա աշունը՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ընդ որում՝ անկայունության նոր աղբյուր կարող է դառնալ Նախիջևանը:
Կրակին յուղ է լցրել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակում պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է լինի խաղաղ բանակցությունների, կարգավիճակի հարցի քննարկում»: Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Եվրամիությունը հավակնում է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշում է հեղինակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ