ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մոսկովյան ժամանակով 15:00-ին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջինս նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի «բավական բարդ և լարված աշխատանք է իրականացրել Երևանի ու Բաքվի իր գործընկերների հետ»:
ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:
--00--ԱԹ